«Վստահ Խոսք» անհատական դասընթաց

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

01

Ծանոթություն. վախերի և բարդույթների հաղթահարում։ Ընտելացում սեփական ձայնի հետ: Տնային առաջադրանք։

02

Գեղեցիկ և գրագետ խոսքի, ձայնի հիմքը՝ շնչառական ճիշտ տեխնիկա, դիաֆրագմատիկ շնչառություն։ Պրակտիկ վարժություններ։

03

Խոսքի առոգանության զարգացում։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում խոսքի ապարատն ու առոգանությունը։ Ինչպե՞ս խոսել այնպես, որ ձեզ հասկանան առաջին անգամից։ Պրակտիկ վարժություններ և շուտասելուկներ։

04

Խոսքի հնչերանգներ և այլ արտահայտչամիջոցներ։ Ինչպե՞ս գեղեցկացնել խոսքը և խուսափել միապաղաղ խոսքից։ Տնային առաջադրանք։

05

Ինչպե՞ս դարձնել ձայնը ավելի հնչեղ և ազդեցիկ։ Ինչպե՞ս գտնել աշխատանքային դիապազոնը։

06

Վստահ և ազդեցիկ խոսք լսարանի առջև։ Ինչպե՞ս պատրաստվել հանրային ելույթին, զարգացնել հանրային խոսքի հմտությունները։

07

Ինչպե՞ս խոսել մեղեդային, երգեցիկ առոգանությամբ, զարգացնել սեփական ոճը։

08

Ինչպե՞ս թողնել ճիշտ առաջին տպավորություն և պահել զրուկցակցի ուշադրությունը։ Ինչպե՞ս անել այնպես, որ ձեզ չմերժեն համագործակցության մեջ։

09

Դեմոյի պատրաստում. տեքստի խմբագրում, ձայնագրություն և մշակում:

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ

ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՀԵՏՈ ԴՈՒՔ՝

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ընթացակարգ

Դասընթացը տևում է մեկ ամիս և ներառում է 8 օֆլայն, անհատական պարապմունք` 1,5 ժամ տևողությամբ:
Դասերը հագեցած են պրակտիկ մեթոդներով, առաջադրանքներով և վարժություններով:

Արժեք

Դասընթացի արժեքն է 120.000 դրամ: Եթե ավելանում է ստուդիայում ձայնագրությունը` պրոֆեսիոնալ դեմոյի տրամադրմամբ, ապա արժեքը կազմում է 130.000 դրամ:
Դեմոն հնարավոր կլինի հետագայում օգտագործել պորտֆոլիոյի համար:

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՏՈՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ
© 2024 · SPEECH.AM· Developed by RankUP