Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ են դասընթացներն անցնել մարդիկ, որոնք ունեն մշտական զբաղվածություն
Օնլայն դասընթացն անցնելու համար անհրաժեշտ է օրական ընդամենը 10-20 րոպե։ Վիդեոդասերը կարճ են, հասանելի և հարմար դիտելու համար։ Ահատական դասերի օրերն ու ժամերը համաձայնեցվում են մասնակիցների հետ։
Հարկավո՞ր է արդյոք հատուկ պատրաստվածություն

Ոչ, նյութերը կարող է սերտել յուրաքանչյուրը, եթե կա ցանկություն և մի փոքր ժամանակ պրակտիկայի համար։

Որքա՞ն են տևում դասընթացները
Օնլայն դասընթացը ներառում է 13 վիդեոդաս, որոնք հերթով հասանելի են դառնում 2 շաբաթվա ընթացքում, նյութերը ընդհանուր հասանելի են լինում 6 ամիս՝ կրկին վերանայելու համար։ Երկրորդ տարիֆը ներառում է նաև հավելյալ 2 անհատական հանդիպում և ձայնագրություն։ Անհատական դասընթացը տևում է մեկ ամիս և ներառում է 8 հանդիպում՝ 1,5 ժամ տևողությամբ, ինչպես նաև, ցանկության դեպքում, ձանագրություն ստուդիայում։
Ինչպե՞ս ձեռք բերել դասընթացը
Կայքում կատարել գնում, լրացնելով տվյալները և գրանցվելով, որից հետո ձեզ հետ կկապվի մեր մասնագետը:
Ինչպե՞ս վճարել, եթե ես Հայաստանում չեմ
Կատարել վճարման նույն գործողությունը և սպասել մասնագետի նամակին:
Արդյո՞ք տրվում է հավաստագիր
Դասընթացները բարեհաջող անցնելուց հետո մասնակիցներին տրվում է օնլայն հավաստագիր։

Հուսանք պատասխանները բավարար էին 😊
առաջարկում ենք

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՏՈՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ
© 2024 · SPEECH.AM· Developed by RankUP